Ժիրայր Շաղոյանն ընթացիկ մրցաշրջանում 2-րդ անգամ է «Դեբրեցենի» մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ:
Հայաստանի հավաքականի երիտասարդ հարձակվողը 60 րոպե է անցկացրել խաղադաշտում «Կեչկեմետի» հետ Հունգարիայի առաջնության 14-րդ տուրի խաղում: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Անձամբ Շաղոյանը SofaScore-ի կողմից ստացել է 6.6 գնահատական: Նա փոխանցումների ժամանակ թույլ է տվել ընդամենը 1 սխալ ու դեպի դարպասը 1 հարված է կատարել:
Այս ոչ-ոքիից հետո Շաղոյանի թիմը 10 միավորով նախավերջին՝ 11-րդ հորիզոնականում է:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024