ՀՊԼ 4-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացել է Գիլմոր Լուքմանը: Նշենք, որ դա նրա առաջին գոլն է պաշտոնական խաղերում:
63-րդ րոպեին Իվան Իգնատիևը կրկնապատկել է «Ուրարտուի» առավելությունը, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը հաշիվը դարձրել է 3:0:
3 խաղերից հետո «Ուրարտուն» 7 միավորով 2-րդ տեղում է: «Ալաշկերտը» 4 միավորով 5-րդ տեղում է 4 խաղից հետո:
© Armenian Soccer 2024