«Ուրարտուի» նոր գործադիր տնօրեն է նշանակվել Սոֆյա Չելոյանցը՝ ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի դուստրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախքան այս մասին հայտնելը ակումբը հայտարարել էր Գոհար Վարդանյանի՝ այդ պաշտոնից հեռանալու մասին: Ընդ որում, հայտարարությունից հասկացվում է, որ Վարդանյանն առհասարակ հեռանում է ակումբից. ակումբը նրան հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
«Ուրարտուի» անձնակազմը ողջունում է Սոֆյա Չելոյանցին նոր պաշտոնում և մաղթում հաջող գործունեություն՝ ի շահ ակումբի»,- ասված է Չելոյանցի նշանակման մասին ակումբի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Սոֆյա Չելոյանցը ունի աշխատանքային փորձ իրավաբանական և լրագրողական ոլորտում։
© Armenian Soccer 2024