Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ևս միացավ ֆան-ակումբների պահանջին

«Ուրարտուն» հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների պահանջմունքին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող նախագահի հրաժարականը։ Երկար ժամանակ է «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում Հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։

Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։

Հասկանալով իրավիճակի քննադատականությունը «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նմանատիպ հայտարարությու էր տարածել «Փյունիկը»։

© Armenian Soccer 2024