Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Մեկնարկում է 35-րդ մրցափուլը

ՀՊԼ 35-րդ տուր

Այսօր` մայիսի 24-ին, մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 35-րդ մրցափուլը։

 

Տուրի առաջին հանդիպումը կընթանա «Փյունիկի» և «Արարատի» միջև։

Հարկ է նշել, որ հաղթանակի դեպքում «Փյունիկը» վաղաժամ չեմպիոնություն կտանի։

Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:15-ին։

 

Մայիսի 25-ին կկայանան հերթական երկու հանդիպումները։

14:00-ին «Վանը» Չարենցավանում կընդունի «Նորավանքին», իսկ 16:00-ին «Նոան» Արմավիրում կհյուրընկալի «Ուրարտուին»:

 

Մայիսի 26-ին տուրի եզրափակիչ խաղում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։

 

©2022 Armenian Soccer