Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Վանին». «Արարատն» ուժեղ գտնվեց «Ուրարտուից»

Ուրարտու-Արարատ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրը մեկնարկեց «Վան» — «Ալաշկերտ» մրցավեճով։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` նվազագույն (1:0) հաշվով։

«Ալաշկերտի» կազմից խաղի միակ գոլը խփեց Ֆոֆանա Բեկոն։

 

Հարկ է նշել, որ հանդիպմանը ներկա չէին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ու իր մարզչական շտաբը։ Ըստ լուրերի մարզչին հեռացրել են, սակայն վերջինս նշել է, որ բացակայության պատճառն ավտովթարի ենթարկվել է։

 

Օրվա հաջորդ խաղում «Ուրարտուն» ընդունեց «Արարատին» և սեփական հարկի տակ պարտվեց 1:2 հաշվով։

Հանդիպման մեկնարկային րոպեներին տանտերերի կազմից հեռացվեց Էդգար Գրիգորյանը. «Արարատը» ևս մնաց 10 ֆուտբոլիստով, սակայն խաղի երկրորդ հատվածում։

«Ուրարտուի» միակ գոլը հեղինակեց Արթուր Միրանյանը` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

«Արարատի» գոլերը խփեցին Էդգար Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը։

 

Այս հանդիպումներից հետո «Արարատը» 43 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ «Ալաշկերտը» 41 միավորով` 4-րդ։

«Ուրարտուն» 30 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղն, իսկ «Վանը» 17 միավորով շարունակում է մնալ 8-րդ տեղում։

 

Լուսանկարը` «Արարատի» ֆեյսբուքյան էջից

 

©2022 Armenian Soccer