Armenian Soccer
Armenian Soccer

VBET Հայաստանի գավաթի եզրափակչի խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։

Ինչպես հայտնում են  ՀՖՖ  մամուլի ծառայությունից   «Ալաշկերտի» և «Արարատի» միջև  հանդիպումը  կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազմը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, մինչ այժմ ՀՀ  գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ` 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղը սպասարեց Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թ`«Շիրակի» և «Իմպուլսի» մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թ.` «Փյունիկն» ու «Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019թ-ին «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 19։00-ին՝ Երևանի Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

©2021 Armenian Soccer