Հայաստանի հավաքականից կրկին հրավեր ստացած Տիգրան Բարսեղյանը բաց է թողնելու առջիկա հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
«Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշել է. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը վերջին 2 խաղը կանցկացնի՝ տանն ընդունելով Ֆարերյան Կղզիների հավաքականին, հյուրընկալվելիս խաղալով Լատվիայի ընտրանու հետ:
© Armenian Soccer 2024