Armenian Soccer
Armenian Soccer

Սուրեն Չախալյան. «Տղաները կարողացան կատարել իմ հանձնարարությունները»

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լատվիայի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո Սուրեն Չախալյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

— Խաղի սկզբում ինչ-որ բաներ մեզ մոտ չէին ստացվում, բայց կարողացանք փոփոխություն կատարել համ խաղի ժամանակ, համ ընդմիջմանը: Իմ կարծիքով, երկրորդ խաղակեսում ավելի փոխվեց խաղը, տղաները կարողացան իմ հանձնարարությունները կատարել, արդյունքը եղավ հաղթանակը:

— Ամենաառաջին բանը, որ ընդմիջմանը պահանջել եմ տղաներից, համբերությունն է:

— Աջ պաշտպանի դիրքը երեկվանից գլուխկոտրուկ էր մեզ համար: Նորից դիտեցինք խաղը, խոսեցինք ֆուտբոլիստների հետ: Ավելի տպավորիչ էր Գեորգիի պատասխանը. դա ինձ համոզեց, որ նա պետք է խաղա այդ դիրքում: Կար նաև Ուդոյի տարբերակը, բայց մենք որոշեցինք խաղալ 2 հենակետայինով՝ Ուդոյի և Իվուի մասնակցությամբ:

— Ֆուտբոլն այնքան է առաջ գնացել, որ համակարգերը չեն հաղթում, հաղթում են դրանում ընդգրկված ֆուտբոլիստները: Սուլիչից հետո ամեն ինչ փոխվում է: Ինչու էինք ընտրել 4-2-3-1-ը՝ գիտեինք, որ նրանք ունեն 2 հարձակվող, որոնք նախաձեռնող ֆուտբոլ էին խաղալու, այդ պարագայում պետք էր, որ մեր երկու կենտրոնական պաշտպանների կողքին երկու հենակետայիններ լինեին: Մեծ հաշվով, դա աշխատեց:

— Հենրին շատ լավ դարպասապահ է, իսկապես մեծ աճ է գրանցել: Նրան շատ վաղուց եմ ճանաչում: Լավ որակներ ունի և մեծ ապագա է սպասվում նրան: Հենրին անպայման կստանա իր շանսը:

© Armenian Soccer 2024