Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ֆարերյան կղզիների ընտրանուն:
Խաղին ընդառաջ կայցած մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանել է հավաքականի ղեկը ժամանակավորապես ատանձնած Սուրեն Չախալյանը:
Ի՞նչ փոփոխություններ կլինեն խաղային սխեմայում:
— Մինչև խաղը այդ մասին ոչինչ չեմ ասի: Ինքներդ կտեսնեք վաղը:
Ինչո՞ւ որոշեցիք հավաքականը գլխավորել այս պահին:
— Հավաքականը հիմա գլխավորելու որոշում եմ կայացրել, քանի որ ցանկանում էի թիմի կողքին լինել դժվարին պահին, ոչ միայն բարենպաստ ժամանակներում: Հասկանում եմ, որ կարող է չլսեմ գովասանքի խոսքեր, բայց դա ինձ չի կանգնեցրել: Գլխավորը՝ օգնել թիմին այս դժվարին պահին: Այո, մենք մրցաշարային խնդիր չենք լուծում, բայց վաղվա խաղում հաղթելը մեծ կարևորություն ունի:
Հավաքականի առջև ի՞նչ խնդիրներ են դրված հիմա:
— Բոլորս գիտենք՝ մեր առաջ ինչ խնդիր էր դրված նախքան Ազգերի լիգայի մեկնարկը, բայց դա այլևս իրատեսական չէ: Սակայն կա վերջին տեղը զբաղեցնելու վտանգ, և մեր նպատակը մնացած 2 խաղում հաղթելն է:
Ձեր կոչը երկրպագուներին:
— Երբ հավաքականը պարտվում է, երկրպագուներն իրավունք ունեն քննադատելու, բայց ես հավատում եմ մեր երկրպագուներին: Վաղը մեզ շատ կարևոր խաղ է սպասվում, և տրիբունաների աջակցությունը շատ կարևոր է: Մեր երկրպագուները միշտ եղել են հավաքականի կողքին, և ես հավատում եմ, որ վաղը նույնը կլինի:
© Armenian Soccer 2024