ՌՊԼ 8-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոստովին» և հաղթեց 2:0 հաշվով:
Տանտերերի կազմում խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց առանց փոխարինման: Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին: «Ռոստովի» կազմում 83-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Խորեն Բայրամյանը:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած 18 միավորով 2-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024