«Շիրակ» ակումբը Fastex Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրից հետո հայտարարություն է տարածել Fast TV-ի վերաբերյալ:
Ակումբը հայտարարել է, որ արգելում է առաջնության խաղերի միակ պաշտոնական հեռարձակողին Գյումրու Քաղաքային ստաֆիոնից հեռարձակումներ իրականացնել:
Ակումբն այս որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ հեռուատաալիքը խաղերի հեռարձակման ժամանակ խուսափել է ուղիղ եթերում ֆան-ակումբների բողոքի ակցիաների կադրերը ցուցադրելուց:
«Հարգելի երկրպագուներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ինքնուրույն կապահովի «Շիրակի» տնային խաղերի հեռարձակումը»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Գյումրու ակումբն օրեր առաջ դիրքորոշում է հայտնել երկրպագուների՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին՝ տեղեկացնելով, որ միանում է երկրպագուների պահանջին:
© Armenian Soccer 2024