«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ միանալով ՀՖՖ ղեկավարության հրաժարականիպահանջին:
«ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ:
Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:
© Armenian Soccer 2024