Գերմանիայի Արևմտյան ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 2-րդ թիմը հյուրընկալվելիս խաղացել է «Բոխոլտի» հետ և հաղթել 4:2 հաշվով:
Մյոնխենգլադբախցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը: Հայ ֆուտբոլիստը 14-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, 45+2-րդ րոպեին 2:1 հաշվի ժամանակ վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ 90-րդ րոպեին դրել է հանդիպման վերջակետը:
Այս խաղից հետո «Բորուսիա Մ»-ի երիտասարդական թիմը 18 միավորով 5-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024