Հայաստանի Պրեմեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Նոա» հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով։ Այս մասին տեղեկացրել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք ԱՆՎՃԱՐ ստանալ մարզադաշտ մուտք գործելիս»,- գրված է ակումբի էջում:
Հանդիպումը նշանակված է նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին։
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024