Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» պատճառաբանել է Եղիշե Մելիքյանին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու որոշումը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ «Նոան» «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին արգելել է ներկա լիներ իր տնային խաղերին:

«Նոայից» պատճառաբանել են այդ որոշման կայացումը:

««Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբի ղեկավարությունը մեկ տարվա ընթացքում դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ և տարածել զրպարտիչ ու չհիմնավորված հայտարարություններ «Նոա» ֆուտբոլային ակումբի և նրա ղեկավարության հասցեին: Բացի այդ, խտրական վերաբերմունք է ցուցաբերվել այն երեխաների նկատմամբ, ովքեր «Փյունիկից» տեղափոխվել են մեր ակումբ: Վերը նշված պատճառներով մեր ակումբի կողմից անցանկալի անձինք (persona non grata) են հայտարարվել «Փյունիկի» այն ներկայացուցիչները, ովքեր աջակցել են կամ չեն դատապարտել անչափահասների հանդեպ իրականացված անօրինական քայլերը։
Հորդորում ենք զուսպ լինել հայտարարություններում»,- ասվում է ակումբի պատասխանում:

© Armenian Soccer 2024