Fastex ՊԼ 7-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
28-րդ րոպեին «Նոայի» կազմում հաշիվը բացեց Ուլադ Օմարը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 13 րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, աչքի ընկավ Օլավալե Ֆառայոլան: 4 րոպե անց «Վանը» մնաց 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Յարոսլավ Մատյուխինը:
Այս ոչ-ոքիից հետո «Վանը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նոան» 7 միավորով 5-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024