«Ինտերը» սկսել է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին և անցկացրել է նախամրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղը:
«Ներաձուրիները» մրցել են շվեյցարական «Լուգանոյի» հետ ու հաղթել 3:2 հաշվով: Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել իրանցի նորեկ Մեհդի Թարեմին, ևս մեկ գոլ 11-մետրանոցից խփել է Խոակին Կոռեան:
Հենրիխ Մխիթարյանը այս խաղում եղել է «Ինտերի» մեկնարկային կազմում:
© Armenian Soccer 2024