«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Վանի» նկատմամբ Fastex ՊԼ 12-րդ տուրի հաղթական խաղից հետո մեկնաբանել է թիմի հիմնական դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի բացակայությունը մեկնարկային կազմից:
Հիշեցնենք՝ միջազգային դադարից հետո «Նոայի» դարպասը պաշտպանում է Ալեքսեյ Պլոշչադնին:
«Չանչարևիչից բացի մենք ևս 3-4 լավ դարպասապահ ունենք, որոնց ցանկանում էինք հնարավորություն տալ, երբ կգար այդ ժամանակը։ Հիմա հարմար պահ էր դրա համար, քանի որ Չանչարևիչի գրաֆիկը շատ ավելի հագեցած է եղել»,- ասել է Մոտան:
Արդեն հոկտեմբերի 24-ին «Նոային» սպասվում է արտագնա խաղ ավստրիական «Ռապիդի» դեմ ԿԼ հիմնական փուլում:
© Armenian Soccer 2024