Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Լատվիայի դեմ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում: Մեր ընտրանու կազմում մեկական գոլով աչքի ընկան Էդուարդ Սպերցյանն ու Արթուր Միրանյանը։
Փոխարինման դուրս եկած Միրանյանը խփեց հանդիպման հաղթական գոլը, որը նրա համար առաջինն էր ազգային հավաքականում։
Ինչպես հայտնում է ՀՖՖ էջը՝ 28-ամյա հարձակվողը այս գոլի շնորհիվ դարձավ ազգային հավաքականի կազմում գոլ հեղինակած 78-րդ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք՝ Միրանյանն առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել 2014 թվականին՝ Բեռնար Շալանդի օրոք:
© Armenian Soccer 2024