Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է հոկտեմբերի 13-ին կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախքան տնային այդ խաղը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիրների ընտրանու հետ։
© Armenian Soccer 2024