Նոյեմբերի 26-ին Երևանում մեկնարկել է ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Իսրայելի հավաքականները:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն առաջին 0:2 հաշվով պարտվել է Ուկրաինայի հավաքականին:
Հայաստան Մ-19 – Ուկրաինա Մ-19: 0:2
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Տատյանա Սորոկոպուդովա (Ղազախստան)
Գոլերը՝ Ստախնյուկ, 27՛, Պտիցինա, 90+2՛
Հայաստան Մ-19 — 1. Էլլա Դե Կրույֆ (ա), 2. Սոֆիա Հարությունյան, 4. Թահլիա Զադեյան, 6. Քելի Եսայան (8. Մարիամ Նիգոյան, 90+3), 7. Մարիանա Վարդանյան, 9. Միլենա Սայադյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Նատալիա Մինիսյան, 17. Իզաբելլա Մանե Ներսեսյան, 18. Հուրի Թորոսյան
Պահեստայիններ՝ 12. Վիոլետա Մուսախանյան, 3. Անի Օհանյան, 5. Վալենտինա Գրիգորյան, 13. Անժելիկա Ղահրամանյան, 15. Մարիա Կասպորյանց, 19. Ռոզալինա Երիցյան, 20. Նարինե Իսկանդարյան, 21. Շուշանիկ Հարությունյան
Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024