Armenian Soccer
Armenian Soccer

Մ-17 ԵԱ. Հայաստանի հավաքականն իմացել է իր մրցակիցներին

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում, որում մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները:

Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024