Երևանի «Արարատի» կազմը համալրել է 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Մուսա Կանտեն: Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երեք տարվա պայմանագիր: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
2004 թվականի մայիսի 8-ին ծնված սենեգալցի ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել Լիոնի «Օլիմպիկից»: Նախորդ մրցաշրջանում Կանտեն Լիոնի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ:
Կանտեն նաև Սենեգալի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում 2023 թվականին դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող՝ մասնակցելով 6 հանդիպման:
Մուսա Կանտեն «Արարատում» հանդես կգա 20 համարի մարզաշապիկով:
© Armenian Soccer 2024