Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ խաղացել է «Օրենբուրգի» հետ ու հաղթել 4:0 հաշվով:
Այս խաղում «ցլերի» 3-րդ գոլը տուգանայինից խփել է Էդուարդ Սպերցյանը:
Սպերցյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 82-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Գեորգի Հարությունյանը, խաղաժամանակ չի ստացել:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» բարձրացել է 1-ին հորիզոնական:
© Armenian Soccer 2024