Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին 1-ին խաղակեսում:
Խաղի 17-րդ րոխեին Խոակին Կորեան բացեց հաշիվը, այնուհետ աչքի ընկան Մարկուս Թյուրամը (դուբլ), Ստեֆան դե Վրեյը և Յան Բիսեկը։
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 28 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական:
© Armenian Soccer 2024