Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերն» ընդունել է «Ատալանտային» և հաղթել 4:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացվել է 3-րդ րոպեին, երբ Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկուս Թյուրամը գնդդակն ուղղել է դեպի մրցակցի դարպասի կողմը, և այն, դիպչելով «Ատալանտայի» պաշտպանի ոտքին, հայտնվել է դարպասում: Նշենք, որ այս խաղում Թյուրամը դարձել է դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփել է Նիկոլո Բարելան:
Այս խաղին առանց փոխարինման մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտերն» այս խաղից հետո 7 միավորով «Տորինոյի» հետ կիսում է 1-2-րդ տեղերը, «Ատալանտան» 3 միավորով 11-րդն է:
© Armenian Soccer 2024