Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ուրարտուն» պարգևատրումից առաջ ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ

Ահա և վերջ։ Ավարտվեց Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը։
Մրցաշրջանի եզրափակիչ տուրի վերջին խաղում արդեն չեմպիոն հռչակված «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
«Ուրարտուի» կազմից խաղի հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։ «Արարատից» պատասխան գոլը խփեց Ռազմիկ Հակոբյանը։

Խաղից հետո «Ուրարտուն» ստացավ չեմպիոնական գավաթն ու պարգևատրվեց։

© Armenian Soccer 2023