ՀՊԼ 5-րդ տուրի խաղային երկրորդ օրը մեկնարկել է Չարենցավանում՝ «Վան» — «Վեստ Արմենիա» խաղով, որն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6:0:
«Վանի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ջոն Բատիգին, մեկական անգամ աչքի են ընկել Կարեն Նալբանդյանը, Մոմո Տուրեն, սեփական դարպասն է գրավել Թիմուր Ռոդոսելսկին:
Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 10 միավոր և հավասարվեց «Արարատին», «Վեստ Արմենիան» դեռ միավոր չի վաստակել:
© Armenian Soccer 2024