Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը մեկնարկել է «Արարատ» — ԲԿՄԱ խաղով, որն ավարտվել է 2:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 11-մետրանոցի նշակետից արդեն 9-րդ րոպեին բացել է «Արարատը», աչքի է ընկել Մուսա Կանտեն: 23-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում Նարեկ Հովհաննիսյանը հավասարեցրել է հաշիվը: 28-րդ րոպեին «Արարատը» կրկին առաջ է անցել հաշվի մեջ:
Հիմնական ժամանակի վերջին րոպեին ԲԿՄԱ-ի կազմում Ալբերտ Էլոյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և թիմին փրկել պարտությունից: Այս խաղից հետո «Արարատը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ԲԿՄԱ-ին 4 միավորով 6-րդն է:
© Armenian Soccer 2024