Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» օգոստոսի 11-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել է` պայմանավորված երկու ակումբների ելույթներով եվրագավաթային մրցաշարում: Այս մասին հայտնել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
«Փյունիկը» օգոստոսի 15-ին Երևանում կընդունի ղազախական «Օրդաբասիին», «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»:
© Armenian Soccer 2024