Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել մինչև 19 տարեկանների Եվրո-2025-ի ընտրական փուլի վերջին խաղը, որում Հայաստանի Մ-19 հավաքականը 3:1 հաշվով պարտվել է Բելառուսի ընտրանուն:
62-րդ րոպեին՝ 0:3 պարտվելու ժամանակ, Հայաստանի Մ-19 հավաքականը 11-մետրանոցի իրավունք է ստացել, որն անհաջող է իրացրել Պետիկ Մանուկյանը:
Պատասխան միակ գնդակը հեղինակել է փոխարինման դուրս եկած Դավիթ Բաթոյանը 74-րդ րոպեին:
Այսպիսով՝ Հայաստանի Մ-19 հավաքականն առանց միավորների է ավարտել որակավորման փուլի մինիմրցաշարը, որը տեղի էր ունենում Խորվաթիայում:
© Armenian Soccer 2024