Armenian Soccer
Armenian Soccer

«Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է մեզ համար». Իռլանդիայի հավաքականի մարզիչ

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը մեկնաբանել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ այս թիմն ընդգրկված է F խմբում՝ Հայաստանի և Հունգարիայի հավաքականների ու Պորտուգալիա/Դանիա զույգի հաղթողի հետ:

«Հայաստանի հավաքականը մեզնից հետ է վարկանիշով, բայց չեմ կարծում, թե մեր թիմի խաղացողներից որևէ մեկը կթերագնահատի այդ թիմին: Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է մեզ համար, այն մեզ օգնել է տեսնել մեր սխալներն ու զարգանալու ուղղությամբ քայլ անել:

Եթե մենք ուզում ենք հաղթահարել որակավորման փուլը, պետք է 6 միավոր վաստակենք Հայաստանի հավաքականի հետ խաղերում:

Մեզ համար շատ կարևոր էր 4-թիմանոց խմբում հայտնվելը. խաղերը կայանալու են սեպտեմբերից նոյեմբեր, բոլոր խաղերը շատ արագ են անցկացվում, և դա լավ է: Հիմա գիտենք՝ ում հետ ենք խաղալու և կարող ենք փորձել հունիսին նրանց նման մրցակիցներ գտնել»,- ասել է Հալգրիմսոնը:

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024