Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. «Վեստ Արմենիան» հաղթել է «Սյունիքին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Վեստ Արմենիան» հյուրընկալել է «Սյունիքին» ու հաղթել 2:1 հաշվով:

«Վեստ Արմենիայի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Տիմուր Ռուդոսելսկին ու Արթուր Դանիելյանը: Կապանյան թիմի կազմում միակ գոլը խփել է Արտյոմ Հարությունյանը: 62-րդ րոպեից «Սյունիքը» խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Սուրեն Առաքելյանը:

Այսպիսով, «Վեստ Արմենիան» նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Ավելի վաղ 1/8-ի արգելքը հաղթահարել էին նաև «Լեռնային Արցախն» ու «Վանը»:

Քառորդ եզրափակչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

© Armenian Soccer 2024