Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան — Լատվիա հանդիպումը կսպասարկի սերբական մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Նենադ Մինակովիչը, մրցավարի օգնականներ՝ Նիկոլա Բորովիչը և Բոշկո Բոժովիչը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլան Միտիչը:
Հայաստան — Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
© Armenian Soccer 2024