Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք՝ մեր ընտրանին F խմբում է, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիա/Դանիա զույգի հաղթողը, Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:
Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024