Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի հայազգի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը տեղափոխվել է «Նոա»: Այս մասին հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Բրազիլիայում։ 2022 թվականից հանդես է գալիս «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։
«Նոայում» Կոնեգլյանը հանդես կգա 29 համարի մարզաշապիկով:
© Armenian Soccer 2024