Ֆուտզալի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում սեպտեմբերի 24-ին անցկացրել է ընկերական հանդիպում Մոլդովայի ընտրանու հետ և հաղթել 9:1 հաշվով։ Կողմերի միջև սեպտեմբերի 25-ին նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստան — Մոլդովա՝ 9:1, (6:1)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն
Գոլերը՝ Նեվեդրով 1:21′, 15:24′, 30:42′, Վասիլևիչի (ինքնագոլ) 2:53′, Սանոսյան 7:14′ 25:34′, Մելիքյան 13:14′, 14:25′, Մաշումյան 36:15′ (Հայաստան) Օբադյա 2:28′ (Մոլդովա)
Մեկնարկային կազմ՝ 12. Ալբերտ Աղաջանով (դարպասապահ), 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 13. Արթուր Մելքոնյան, 8. Դենիս Նեվեդրով, 6. Նիկիտա Խրոմիխ
Փոխարինողներ՝ 2. Սուրեն Ղազարյան, 1. Արթուր Մկրտչյան, 21. Գևորգ Մնացականյան, 11. Գարեգին Մաշումյան, 9. Կարեն Խատուեվ, 18. Աղասի Եղիազարյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 23. Արթուր Պատատյան, 15. Արամ Սարգսյան, 19. Միհրան Դերմենջյան, 14. Աշոտ Եսայան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
© Armenian Soccer 2024