Միջազգային դադարի ավարտից անմիջապես հետո վերսկսվեց Fastex Պրեմիեր լիգան: 17-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու» — «Շիրակ» խաղով, որում առաջատարը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց գյումրեցիներին:
«Շիրակի» կազմում դուբլով աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը՝ 2-րդ գոլը 74-րդ րոպեին խփելով 11-մետրանոցից, իսկ 72-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում կարմիր քարտ ստացավ Ժիրայր Մարգարյանը: Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը կրճատեց Իվան Իգնատևը:
«Ուրարտուն» այս պահին դեռևս շարունակում է 32 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 21 միավորով 6-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024