Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վեստ Արմենիային»։
Խաղի արդեն 3-րդ րոպեից «Ուրարտուն» մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Իվան Ինգանտևը: 8-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» կազմում Զախար Տարասենկոն բացեց հանդիպման հաշիվը: 8 րոպե անց Ժիրայր Մարգարյանը պատասխան գնդակը խփեց:
Հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» կազմում հաղթական գոլ խփեց Յուսուֆ Իբրահիմը։
«Վեստ Արմենիան» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում և 3 միավորով 10-րդն է, «Ուրարտուն» 13 միավոր ունի:
© Armenian Soccer 2024