Fastex ՊԼ 16-րդ տուրի խաղային վերջին օրը կայացավ «Վան» — «Ուրարտու» խաղը, որն ավարտվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Անտոն Կիլինը, սակայն «Վանը» 7 րոպե անց վերականգնեց հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Մոմո Տուրեն, որը 70-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով թիմին: Իսկ հանդիպման վերջնական հաշիվն 85-րդ րոպեին ձևակերպեց Իզուչուկվու Օկոնկվոն:
Այս հաղթանակից հետո «Վանը» 23 միավորով 5-րդ հորիզոնականում է, «Ուրարտուն» շարունակում է ընթանալ 1-ին հորիզոնականում՝ ունենալով 32 միավոր:
Նշենք, որ տուրի վերջին՝ ԲԿՄԱ — «Գանձասար» խաղը հետաձգվել է: