Fatsex ՊԼ 8-րդ տուրը մեկնարկեց «Արարատ» — «Վան» խաղով: Չարենցավանցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին երևանյան թիմի դարպասը: «Վանի» կազմում գոլային գործողություններով աչքի են ընկել Մոմա Ֆանյե Տուրեն (դուբլ) և Կարեն Նալբանդյանը: Այս խաղից հետո «Վանը» 17 միավորով ամրապնդվել է առաջին հորիզոնականում, «Արարատը» 13 միավորով 3-րդ տեղում է:
Օրվա երկրորդ խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 հաշվով է խաղացել «Շիրակի» հետ: 74-րդ րոպեից Աբրահամ Խաշմանյանի թիմը մնացել է 10 հոգով. կարմիր քարտ է ստացել Ռումյան Հովսեփյանը: Այս խաղից հետո «Շիրակը» 7 միավով 7-րդն է, «Ալաշկերտը» 6 միավորով 8-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024