Fastex ՊԼ 15-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել է «Շիրակին»: Խաղն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ գյումրեցիների:
Հանդիպման հաշիվը բացվել է 7-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի է ընկել Նարեկ Մկրտչյանը: «Շիրակը» 19-րդ րոպեին վերադարձել է խաղի մեջ. հաշիվը հավասարեցրել է Սեդրիկ Եֆրեմը, որը ևս մեկ գոլ հեղինակել է 80-րդ րոպեին: 50-րդ րոպեին «Ալաշկերտից» սեփական դարպասը գրավել է Ռումյան Հովսեփյանը:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 17 միավորով 6-րդն է, «Ալաշկերտը» 12 միավորով 10-րդ հորիզոնականում է:
© Armenian Soccer 2024