Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ» — ԲԿՄԱ խաղով, որում գործող չեմպիոնը հաղթեց 4:1 հաշվով:
«Փյունիկի» կազմում 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ագդոն Մենեզեսը, 33-րդ րոպեին «բանակայիններից» Գոռ Առաքելյանը հավասարեցրեց հաշիվը: 2-րդ խաղակեսում տանտերերը ևս 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. 50-րդ րոպեին աչքի ընկավ Ժունինյոն, 62-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Օտուբանջոն, իսկ խաղի վերջակետն 85-րդ րոպեին դրեց Սերժ Դեբլեն:
Նշենք, որ 72-րդ րոպեից «Փյունիկը» 10 հոգով էր. 2 դեղինով հեռացվեց Խամես Սանթոսը:
«Փյունիկը» անցկացրած 5 խաղից հետո 10 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն 6 խաղ է անցկացրել և 4 միավորով 9-րդն է:
© Armenian Soccer 2024