Fastex ՊԼ 16-րդ տուրի խաղային երկրորդ օրն ավարտվեց «Նոա» — «Ալաշկերտ» խաղով:
Ի տարբերություն տուրի առաջին երկու խաղերի, որոնցում գոլեր չգրանցվեցին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 4 գոլ խփվեց: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 4:0: «Նոայի» կազմում գոլերով աչքի ընկան Հովհաննես Համբարձումյանը, Իմրան Ուլադ Օմարը, Գրենիկ Պետրոսյանը և Մաթեուշ Այասը։
«Ալաշկերտը» խաղում էր 9 հոգով. 12-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Բենիկ Հովհաննիսյանտ, իսկ 55-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Արմեն Մանուչարյանը:
Այս հաղթանակից հետո «Նոան» 11 խաղում վաստակած 25 միավորով 4-րդ հորիզոնականում է: «Ալաշկերտը» 12 միավորով 10-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024