Fastex ՊԼ 8-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Փյունիկին»:
Առաջին խաղակեսում գոլեր չեն արձանագրվել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում հաշիվը բացել է Գոնսալու Գրեգորիոն: 60-րդ րոպեին Գրեգորիոն գոլային փոխանցման հեղինակ է դարձել. Վիրջիլ Պինսոնը հաշիվը դարձրել է 2:0:
Այս խաղից հետո «Նոան» 10 միավորով բարձրացել է 5-րդ հորիզոնական, «Փյունիկը» նույնքան միավորով նահանջել է 6-րդ տեղ:
© Armenian Soccer 2024