Fastex ՊԼ 17-րդ տուրն ավարտվեց Չարենցավանում. «Վանը» ընդունել էր ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 3:2 հաշվով:
Առաջին խաղակեսում բանակայինները 2 գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը. աչքի ընկան Գոռ Առաքելյանն ու Արայիկ Էլոյանը: 2-րդ խաղակեսում «Վանը» վերադարձավ խաղի մեջ. գոլեր խփեցին Մոմո Տուրեն ու Իզոչուկվու Օկոնկվոն: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպվեց 90+6-րդ րոպեին, երբ Արայիկ Էլոյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն 16 միավորով ընթանում է 7-րդ տեղում: «Վանը» 5-րդն է 23 միավորով:
© Armenian Soccer 2024