Fastex ՊԼ 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթանակ կորզեց «Վեստ Արմենիայից»: Հիմնական ժամանակին ավելացրած 13-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցի շնուհիվ խաղն ավարտվեց 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում բացեց Էրիկ Օկանսին: Առաջին խաղակեսին ավեացրած 4-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Զախար Տարասենկոն:
Խաղի վերջին րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով. հեռացվեց Ալեքսիս Ռոդրիգեսը: Խաղի վճռորոշ 11-մետրանոցն 90+13-րդ րոպեին իրացրեց Արթուր Սերոբյանը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 15 միավորով 2-րդ տեղում է, «Վեստ Արմենիան» 10-րդ հորիզոնականում է 3 միավորով:
© Armenian Soccer 2024