Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով խաղաց «Գանձասարի» հետ:
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեցին հյուրերը. կապանցիների կազմում աչքի ընկավ Աշոտ Քոչարյանը:
61-րդ րոպեին Քոչարյանի փոխանցումից հյուրերի առավելությունը կրկնապատկեց Իսրայել Օպոկուն: 8 րոպե անց «Ալաշկերտը» կրճատեց հաշվի տարբերությունը. 69-րդ րոպեին աչքի ընկավ Ժոզե Էբալոն: Աբրահամ Խաշմանյանի թիմին ավելացրած 4-րդ րոպեին պարտությունից փրկեց Պետրոս Ավետիսյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակեց իր առաջին միավորն ընթացիկ առաջնությունում: «Ալաշկերտը» 5 միավորով 8-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024