ՖԱՖ-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՖՖ-ն Լատվիա-Հայաստան խաղի համար հրաժարվել է հյուրերի սեկցիայից, ուստի ֆան ակումբը տանտերերի համար նախատեսված սեկցիայի տոմսեր է գնել: Նաև նշել են, թե որտեղից են երկրպագուները շարժվելու դեպի մարզադաշտ:
«Ազգային հավաքականն ու հայ երկրպագուին «կարևորող» ՀՖՖ-ն հրաժարվել է Լատվիա — Հայաստան խաղի՝ հյուրերի համար նախատեսած սեկցիայից։
Ստեղծված իրավիճակում խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով։
Մեր նախաձեռնությամբ Երևանից ու արտերկրից ժամանած ՖԱՖ-ականները և հայ երկրպագուները կտեղակայվեն «Սկոնտո» մարզադաշտի S սեկցիայում, եթե դեռ չեք վերցրել տոմսեր կարող եք վերցնել հենց այս սեկցիայի տոմսերից։ Այս պահին բանակցում ենք Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ հայ երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար։
Խաղից առաջ բոլոր հայ երկրպագուներին կսպասենք Լատվիայի արվեստի ազգային թանգարանի դիմաց 14:30-ից, որպեսզի միասին շարժվենք դեպի մարզադաշտ։
Միացե’ք մեզ, տարվա վերջին խաղում, աջակցենք ծանր վիճակում գտնվող մեր տղաներին և վերահաստատենք ՀՖՖ ղեկավարությսն հրաժարականի պահանջը»,- գրված է հայտարարության մեջ:
© Armenian Soccer 2024